News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կարելի է վստահ խոսել նոր ֆինանսական ճգնաժամի մասին, եւ այն 2008 թվի ճգնաժամից ավելի վատը կլինի՝ գրում է SkyNews-ը՝ մեջբերելով տնտեսագետների կարծիքը, ովքեր կանխատեսել էին 2008-ի ճգնաժամը, որը սկսվեց Lehman Brothers-ի սնանկացումից եւ արդյունքում ազդեց աշխարհի տնտեսական համակարգի վրա։

Էն Պետիֆորը, ով 2008 թվականի ճգնաժամը դրանից երկու տարի առաջ էր կանխատեսել, կարծում է, որ գլոբալ տնտեսությունը կրկին վտանգված է՝ Միացյալ Նահանգներում կորպորատիվ պարտքերի եւ աճող տոկոսադրույքների պատճառով։

Նրա խոսքերով՝ գլոբալ պարտքը ավելի քան երեք անգամ գերազանցում է համաշխարհային ՀՆԱ-ն։

«Այսպիսով, բնականաբար, այն չի մարվելու, եւ բնականաբար, կգա մի պահ, երբ այդ պարտքը կհանգեցնի հաջորդ ճգնաժամին»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ տնտեսությանը սատարումը հետաձգելու ԱՄՆ Դաշնային պաշարների համակարգի որոշումն արդեն դրել է նոր ճգնաժամի հիմքը։

Ըստ Պետիֆորի՝ համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ն 20 տրիլիոն դոլար է, իսկ պարտքը՝ 21 տրիլիոն։ Սա նշանակում է, որ գլոբալ պարտքն աճում է տարեկան 1 տրիլիոն դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ