News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հիշեցրել է տարածքային վեճի եւ խաղաղ պայմանագրի կնքման խնդրում իր երկրի բազիսային դիրքորոշման մասին, երբ Ռուսաստանի առաջնորդը հանդես է եկել մինչեւ այս տարեվերջ երկրների միջեւ առանց նախապայմանների խաղաղ պայմանագիր կնքելու առաջարկով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետն այս հայտարարությունը կատարել է կիրակի Ճապոնիայի պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբայի հետ NHK հեռուստաալիքի եթերում նախընտրական բանավեճի ժամանակ:

«Ես նախագահ Պուտինին բազմիցս հայտնել եմ մեր դիրքորոշման մասին, որի համաձայն՝ նախ պետք է լուծվի տարածքային հարցը եւ միայն հետո կլուծվի խաղաղ պայմանագրի խնդիրը: Ես այս մասին բարձրաձայնել եմ նաեւ Ռուսաստանի նախագահի արտահայտությունից առաջ, եւ համենայնդեպս նրան այս մասին կրկին ասել եմ, երբ նա այդ առաջարկով հանդես եկավ»,- պնդել է Ճապոնիայի վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ