News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

«Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասաց համայնքապետը:

Նա նշեց, որ երեկ կրակոցները շարունակվել են մոտ 40 րոպե, հետո դադարել: Հիմա գյուղում իրավիճակը հանգիստ է:

Վիրավորի հետ հեռախոսով զրուցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ