News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ջորջիա նահանգի Թումսբորո քաղաքը գրեթե ամբողջությամբ վաճառքի է հանվել: Գնորդը ոչ միայն բնակելի տներ կստանա, այլեւ մեծ թվով կառույցներ՝ ռեստորան, հյուրանոց, ջրաղաց, նույնիսկ օպերային թատրոն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան Craigslist կայքում տեղադրված հայտարարությունը:

Գինը 1.7 մլն դոլար է: Դա գրեթե հավասար է Նյու Յորքում կամ ԱՄՆ խոշոր այլ քաղաքներում էլիտար թաղամասերում մեկ բնակարանի արժեքին:

«Ներկա տերերը հույս ունեն, որ Թումսբորոն լավ ձեռքերում կհայտնվի: Նոր տերերը պետք է հասկանան այս վայրի եզակիությունն ու դրա պատմական կերպարը պահպանելու կարեւորությունը»,- ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ