News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անընդունելի է համարել Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնի արտահայտությունը, որը Brexit-ի կառավարական ռազմավարությունը համեմատել էր մահապարտի գոտու հետ: Այս մասին նա հայտնել է BBC-ի հետ հարցազրույցում:

«Առաջին հերթին պետք է ասեմ, որ կարծում եմ՝ ձեւակերպման նման ընտրությունը բացարձակապես անընդունելի է: Ես 6 տարի ներքին գործերի նախարար եմ եղել եւ հիմա արդեն 2 տարի վարչապետն եմ: Ես կարծում եմ, որ նման բառապաշարի օգտագործումը ճիշտ չէր»,- ասել է նա:

Ջոնսոնը սեպտեմբերի 9-ին Mail on Sunday պարբերականում հրապարակված հեղինակային հոդվածում սուր քննադատության էր ենթարկել ԵՄ-ի հետ ապագա փոխհարաբերությունների կառուցման առաջարկները, որոնք հուլիսի 6-ին համաձայնեցվել էին վարչապետի Չեքերս քաղաքամերձ նստավայրում տեղի ունեցած կառավարության նիստում:

Նրա խոսքով՝ Լոնդոնը համաձայնել է Բրյուսելի առաջ քաշած Brexit-ի ժամանակացույցին եւ հաշտվել, որ պետք է վճարի 39 մլրդ ֆունտ (51 մլրդ դոլար)՝ փոխարենը ոչինչ չստանալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news