News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանը կարող է 383 մլն դոլարի եկամուտ ստանալ, եթե բժշկական մարիխուանայի արտադրման եւ արտահանման կառավարության ծրագրերն իրականացվեն: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին:

Նրա խոսքով՝ բժշկական մարիխուանայի շուկան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ «այս խոտով արբեցումը հին է, ինչպես աշխարհը»: Շուկայի ծավալը 2024-2025 թվականներին կարող է կազմել 25 մլրդ դոլար, կարծում է Մաչավարիանին:

«Այդ պատճառով որոշվել է միանալ այս գործընթացին, ուժեղացնել մեր արտահանման պոտենցիալը, ակնկալում ենք, որ մոտակա 2-3 տարիներին մենք կկարողանանք արտահանումից ստանալ 1 մլրդ լարի»,- պարզաբանել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ