News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք պետք է բարձրացնենք հողի արդյունավետությունը եւ օգնենք գյուղացուն մշակել ճիշտ տեսակի խաղող: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ այցի ընթացքում:

«Պարզվում է՝ երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով եւ այդ խաղողն աճում է Արարատյան դաշտավայրում: Եվ այստեղ մենք ընդամենը պլանավորման խնդիր ունենք ընդհանրապես: Հիմա ինչո՞ւմն է խնդիրը, որ մենք պետք է օգնենք գյուղացուն, որ նրանք քայլ-քայլ սորտի փոփոխություն անեն, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք, փաստորեն, խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք, իսկ գյուղացին, փաստորեն, ունի ոչ թե էն խաղողից, որը մթերում է 430 դրամով, այլ ունի խաղող, որը մթերում է 130-140 դրամով: Լավ ինչքան էլ բարձրանա, թող մյուս տարի դառնա 150-160: Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի արդյունավետությունը պետք է բարձրացնենք, եւ կառավարությունն այստեղ պետք է ե՛ւ խորհրդատվական, ե՛ւ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի»,- ասել է նա:

Վարչապետը նշեց, որ այստեղ առանձին լուծում հնարավոր չէ, այլ շղթայական լուծում պետք է առաջարկել. «Բոլոր դեպքերում լուծումը մեկն է՝ օրինականության պահպանումը: Ասում են, որ այսօր կան գործարաններ, որոնք ոչ թե խաղողը մթերում են, այլ թվեր են հրապարակում մթերված խաղողի, որ հետո ուրիշ տեղից են խաղղո մթերել եւ այդ խաղողից ստացել են սպիրտ»:

Վարչապետի խոսքով՝ հանձնարարական կլինի, որ բոլոր գործարաններում ստուգումներ լինեն:

«Օրինականությունը դրանում է, որ կապ չունի նախկին պաշտոնյա է, ներկա պաշտոնյա է, պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ: Այսինքն՝ մեր ՀՀ քաղաքացիներ են, որոնք պատասխանատու են օրենքի առաջ, եւ եթե քաղաքականացրեցիք, ես էլ քաղաքականացնեմ եւ էլի էս բոլոր մանիպուլյացիաները կապ ունի նրա հետ, որ նենց անենք, որ գյուղացիները նայեն բոլորի ձեռքին, որ ով մի հատ ընտրակաշառք կտա, ով մի պարկ սելիտրա կտա, ով 10 հազար դրամ կտա, ով մուրաբա կտա: Էս շղթան պետք է կտրել»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ