News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է մոտ երկու ամիս վրաերթի ենթարկված Երևանի բնակիչ, 66-ամյա Քաջիկ Թովմասյանը: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը:

66-ամյա բնակիչը հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա հուլիսի 27-ին Երևանում 26-ամյա Գեորգի Հարությունյանի կողմից վարած Nissan մակնիշի 21 GԼ 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Նրա հետ վրաերթի էր ենթարկվել նաև 16-ամյա Վերա Շահինյանը և երկուսով վարորդի օգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 27-ին, վրաերթ-վթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 21 GN 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի փողոցում՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցի վրա, վրաերթի էր ենթարկել ծաղկի սրահի առջև կանգնած 2 քաղաքացու, այնուհետև բախվել ծաղկե տաղավարին։ Վարորդը փախուստի չէր դիմել։ Ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, որից հետո օգնել էր վիրավորներին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը մեկ այլ ավտոմեքենայով շտապօգնության հետ մեկնել էր հիվանդանոց, որից հետո ահազանգել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Վիրավորներին մինչև շտապօգնության ժամանումը, վարորդի հետ օգնություն էին ցուցաբերել ծաղկի սրահի աշխատակիցները։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների խումբը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Հրազդանում. ամբողջությամբ այրվել է ինքնաշեն շինությունը, մոտ 30 հավ
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկրոշրջան թաղամասի թիվ 7 շենքին…
Խոշոր վթար Բագրատունյաց փողոցում. բախվել են 4 մեքենաներ, այդ թվում «ԳԱԶել». 6 վիրավորներից մեկը 1 տարեկան երեխա է
«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ն եւ ուղեւոր 35-ամյա Ս. Ղ.-ն հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները...
Տավուշի մարզում ղեկը փոխելու պատճառով մեքենա է հրդեհվել (ֆոտո)
ՀՀ կառավարությունը շարունակում է անտեսել «Ղեկը աջ» նախաձեռնության…
Սյունիքում մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ 29-ամյա Վահե Պողոսյանը…
Ձորաղբյուրում բախված մեքենաները ջարդոնի են վերածվել (ֆոտո)
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են…
Խոշոր վթար Իսակովի պողոայում. կա 4 վիրավոր (ֆոտո)
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար…
Ամենաշատ
Partner news