News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Մանգհուտ» թայֆունը, որն այս շաբաթ մոլեգնում  է Ֆիլիպիններում, վերջին տվյալներով, հանգեցրել է 64 մարդու մահվան, հայտնում է Associated Press գործակալությունը։ Տուժել է 33 մարդ, եւս 45-ը համարվում են անհայտ կորած։

Ամենամեծ վնասը թայֆունը հասցրել է Լուսոն կղզու Բենգետ նահանգին, որտեղ զոհվել է 38 մարդ, 37-ն էլ անհայտ կորած է համարվում։

Կիրակի օրը «Մանգհուտը» հասել է Չինաստանի հարավային ափերին։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ տարերային աղետի հետեւանքով Գուանդուն նահանգում ավելի քան 2,45 մլն մարդ ստիպված են եղել լքել բնակարանները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ