News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գործարար Արկադի Ռոտենբերգը, որին պատկանող ընկերությունը կառուցեց Ղրիմի կամուրջը, հայտարարել է, որ իր հետ շփումներում Վլադիմիր Պուտինն իրեն դրսեւորում է ոչ թե որպես նախագահ, այլ մարդ, որի հետ ծանոթ է մանկուց։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԲԿ»-ն։

Ռոտենբերգին հարցրել են Պուտինի հետ իր «հուզիչ հարաբերությունների» մասին․ «Նա մեկ ձեր մազերն է քաշում, մեկ ընկերական ուսին է թփթփացնում, իսկ մյուսները նրա շրջապատում չեն խանդո՞ւմ»,-հարցրել է հաղորդավարը։

«Մենք միասին ենք մեծացել, դա մանկությունից է մնացել։ Չեմ կարծում, որ դա կարող է մեկի խանդի առիթ դառնալ։ Դրանք տղայական զվարճանքներ են, որոնք ոչ մի դեպքում չեն առնչվում ՌԴ նախագահին»,-նշել է գործարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ