News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները մարտական պատրաստության ստուգման նպատակով  ուսումնական ահազանգով ոտքի են հանվել, հայտարարել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆեւը:

«Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով, Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի զինծառայողները մարտական պատրաստության ստուգման նպատակով  ուսումնական ահազանգով ոտքի են հանվել», — նշել է նա:

Ըստ մամուլի ծառայության, ռուսական ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումներն ու զորամասերը ստուգման են ենթարկվել: Աստաֆեւը նշել է, որ ռազմաբազայի հրամանատարությունը պետք է գործնականում մշակի կառավարման շարժական կետերից զորքերի ղեկավարման կազմակերպման խնդիրները:

 «Հարավային ռազմական շրջանի համալիր հանձնաժողովը կգնահատի հետախուզա-հարվածային գործունեության խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաեւ կառավարման շարժական կետերի քողարկումն ու պաշտպանության ապահովումը», -նշել է նա:

Մամուլի ծառայության ղեկավարը հավելել է, որ միավորումների անձնակազմը համակցված միջոցներով երթեր կանցկացնի Ալագյազ եւ Կամխուտ փորձադաշտերում: Նա հստակեցրել է, որ ստորաբաժանումները երթի ժամանակ կմշակեն  բազմակողմ ապահովման հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ