News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Արա Պողոսյանը, Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Հարություն Սալնազարյանը քիչ առաջ ազատ արձակվեցին կալանքից։  Այսօր՝ սեպտեմբերի 17- ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունն ու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց գործով ամբաստանյալներից չորսին. եւս երկուսի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Նշենք, որ չորս  ամբաստանյալների համար անձնական երաշխավորություններ էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք»  խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւ Հովիկ Աղազարյանը՝ հաստատելու իրենց կողմից ներկայացված երաշխավորագրերը։

Միևնույն ժամանակ ամբաստանյալ Արթուր Եղիազարյանի եւ Հարություն Սալնազարյանի համար դատարան երաշխավորագրեր ներկայացրին պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հովիկ Աղազարյանը,  Վլադիմիր Առաքելյանի համար՝ Արարատ Զուրաբյանն ու Նապոլեոն Ազիզյանը:

Ազատության մեջ Խաչիկ Ավետիսյանի պատշաճ վարքագիծը երաշխավորել էին Հովիկ Աղազարյանն ու Արարատ Զուրաբյանը:

Նշենք, որ 2018թ. հունիսին դատարանը փոխել էր այս գործով մի քանի ամբաստանյալների՝ այդ թվում , պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը: Նա եւս ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ