News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-ին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի է ունեցել Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում մրցել են արգելքներ հաղթահարող եւ լաբիրինթոսից ելք գտնող 42 ռոբոտ ՀՀ բոլոր մարզերից եւ Արցախից:

Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնության մասնակիցները 10-ից 18 տարեկան են եւ հիմնականում ներկայացրել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցը: Նրանք ռոբոտներն ստեղծել են շուրջ երկու ամսում եւ փորձարկել են դրանք՝ մրցույթից մեկ օր առաջ տեղի ունեցած հեքըթոնում:

«Այս մրցույթի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մասնակիցները ռոբոտների դետալների ու կցամասերի մեծ մասը պատրաստել են եռաչափ տպիչների ու շաղափային հաստոցի միջոցով: Ինքնուրույն են պատրաստել նաեւ տպասալիկները (պլատա), գրել մրցույթի պահանջների համապատասխան կոդը եւ այլն: Մենք չափազանց ոգեւորված ենք, որ պատանի սերունդը ինժեներական միտքը զարգացնելով՝ իր սեփական լուծումներն է ստեղծում ու ինքնուրույն ստեղծագործում. նրանք մեր ապագան են, մեր ապագա հերոսները», - ասում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության մրցույթի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ռոբոտների 11-րդ առաջնության գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Բազմիցս շեշտել ենք, որ Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման եւ ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մենք ուշադիր հետեւում ենք, որ այս պատանիները ոչ միայն մասնագիտական հիմնավոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերեն, այլեւ հնարավորություն ունենան դրանք ցուցադրելու, հասկանալու իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, շտկելու թերությունները եւ դառնալու ապագայի մեծ բիզնեսների նորագույն սերունդը»:

Մրցույթի հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշում է. «Նման մրցույթներն անփոխարինելի հարթակ են, որտեղ երեխաները ցուցադրում են իրենց կարողությունները ռոբոտաշինության ասպարեզում եւ ձեռք են բերում այդքան անհրաժեշտ վստահությունը սեփական ուժերի եւ կարողությունների հանդեպ: Հատկապես Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող երեխաների համար այդ ինքնավստահությունն ու ոգեւորությունն ուղղակի անհրաժեշտ են, որպեսզի նրանք շարունակեն սովորել եւ պայքարել լավագույն ապագայի եւ կյանքի համար»:

42 թիմերի ներկայացուցիչներն իրենց ստեղծած ռոբոտները ներկայացրել են հանրությանն ու մասնագիտական ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում էին Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի եւ կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը (ArtElektro), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Հրաչյա Մակարյանը (ՓՈՒԼ), Հրանտ Խաչատրյանը (Սայմոտեկ), Հրաչ Խաչատրյանը (Սայմոտեկ), Աթանես Խաչատրյանը (Ինստիգեյթ Ռոբոտիքս) եւ Արման Պողոսյանը (Ինստիգեյթ):

Ժյուրիի անդամները, ամփոփելով արդյունքները, ընտրել են լավագույններին: Խրախուսական մրցանակի են արժանացել Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արցախի ՏՏ կենտրոնի թիմը, երկրորդը՝ Սեւանի ավագ դպրոցի արմաթցիների թիմը:

Հաղթող են ճանաչվել Գյումրու ՀԱՊՀ «Արմաթ» թիմի սաները: Լավագույնների եռյակը դրամական պարգեւի է արժանացել Ucom ընկերության եւ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:

Գյումրու ՀԱՊՀ թիմի անդամները մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերության կողմից պարգեւատրվել են նաեւ բջջային հեռախոսներով:

Արգելքներ հաղթահարող եւ լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաեւ ներկայացնել   հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ ԱՏՁՄ-ի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ