News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պատրաստվում է Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հարցով որոշում կայացնել, որն էլ կբարձրացնի մինչեւ տարվա վերջ Brexit–ի հարցով գործարքի կնքման հավանականությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, գրում է The Times–ը։

ԵՄ–ն Brexit–ի հարցով բանակցություններին մտադիր է օգտագործել տեխնոլոգիական որոշումները, որ նվազեցնի մաքսային վերահսկողությունը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ սահմանին։

Անցյալ տարի Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը զգուշացրել էր Brexit–ի համար սահմանային հարցի լուծման կարեւորության մասին, որ ԵՄ–ից դուրս գալուց հետո Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ սահմանին «ֆիզիկական ենթակառուցվածքներ» չհայտնվեն։

Times–ը նշում է, որ համաձայն ԵՄ ծրագրի ապրանքները բեռնարկղերով տեղափոխման դեպքում կարող են հսկվել գծիկավոր կոդերի օգտագործմամբ «վստահված վաճառականներ» համակարգի միջոցով։

Պարբերականը հավելում է նաեւ, որ այս միջոցները կօգնեն վերացնել նոր սահմանային ենթակառուցվածքի անհրաժեշտությունը ԵՄ–ից Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Brexit–ի հարցով ԵՄ ներկայացուցիչ Միշել Բարնիեն ներկայումս աշխատում է փաստաթղթի նման տեքստի վրա, որում շարադրված կլինի Իռլանդիայի սահմանին վերահսկողության նվազեցման ծրագիրը։

Նյութում նշվում է, որ նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը զգուշացրել է, որ ԵՄ–ի կողմից նախնական ծրագիրը սատարելու դեպքում Հյուսիսային Իռլանդիան «անեքսիայի կենթարկվի» Բրյուսելի կողմից։ Այնուամենայնիվ, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները եւ եվրոպական դիվանագետները մտահոգված են, որ Brexit–ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը պատրաստվում է այլընտրանքային «մրցունակ» ծրագիր ներկայացնել, որում Brexit–ից հետո Հյուսիսային Իռլանդիայի համար հատուկ որոշում չկա, փոխանցում  է Gazeta–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ