News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հավատարիմ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը եւ չի դավաճանի ԱՄՆ-ի հետ կնքած երկկողմ համաձայնագրին: Այս մասին նշված է ԱՄՆ նախագահի ուղերձում, որը երկուշաբթի Վիեննայում կայացած ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակների համար ընթերցել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ես ուրախ եմ, որ նախագահ Կիմը հաստատեց իր հավատարմությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործին: Սա ստուգումներ է պահանջում, բայց ես վստահ եմ, որ նա մեր համաձայնագրին եւ մեր փոխանակած ձեռքսեղմմանը չի դավաճանի»,- նշված է Թրամփի ուղերձում:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն բարձր է գնահատում ԱԷՄԳ-ի պատրաստակամությունը իր ավանդը բերել հանուն Կորեական թերակղզում եւ աշխարհում խաղաղության եւ անվտանգության»:

ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ պատմության մեջ առաջին բարձր մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 12-ին Սինգապուրում, որի արդյունքներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը համատեղ հայտարարություն են ընդունել: Փհենյանը մասնավորապես հայտարարել է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը գնալու պատրաստակմության մասին, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվել է Հյուսիսային Կորեային անվտանգության երաշխիքներ տրամադրել: Այդուհանդերձ, կողմերի մտադրությունները սինգապուրյան ամփոփիչ հաղորդագրությայն մեջ չեն կոնկրետացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ