News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի Իրանը միջուկային զենքին երբեք հասանելիություն չստանա: Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որը երկուշաբթի Վիեննայում կայացած ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակների համար ընթերցել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք պետք է ապահովենք Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը եւ Թեհրանի առաջ ընդմիշտ փակենք միջուկային զենք ստանալուն տանող բոլոր ճանապարհները»,- նշված է Թրամփի ուղերձում:

Դրանից բացի, ԱՄՆ նախագահը հիշեցրել է Սիրիայի եւ այն մասին, որ Դամասկոսը «ԱԷՄԳ-ի հետ պետք է համագործակցի ամբողջական ծավալով՝ կատարելով գործակալության երաշխիքներով ստանձնած իր պարտավորությունները»:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը Թեհրանի եւ համաշխարհային 6 տերությունների միջեւ համաձայնեցվել է 2015 թվականին, իսկ 2016-ի հունվարին մտել իրականացման փուլ: Այն նախատեսում է Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների հանում: Փոխարենը Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ այն դնելով միջազգային վերահսկողության ներքո: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել էր համաձայնագրից Վաշինգթոնի դուրս գալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ