News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դոնբասում Malaysia Airlines–ի «Բոինգ» ինքնաթիռը խոցած հրթիռը պատկանել է Ուկրաինայում զորամասին։ Այս մասին հայտարարվել է ինքնաթիռի կործանման հարցով «նոր բացված հանգամանների» թեմայով ՌԴ ՊՆ մամուլի ասուլիսին։

Ինչպես հայտարարել է ՊՆ գլխավոր հրթիռահրետանային  վարչության պետ Նիկոլայ Պարշինը, գերատեսչությունը պարզել է, որ հրթիռի մասերը, որոնք ցուցադրվել են մայիսին Միացյալ քննչական խմբի (JIT) մամուլի ասուլիսին, պատկանել է 9М38 հրթիռին։

Մամուլի ասուլիսին նաեւ ցուցադրվել է տեսանյութ, որում խոսվում է տեսահսկման տեսախցիկների տեսագրությունների կեղծման մասին, որում, ռուսական զինվորների պնդմամբ, «Բուկ» կայաններ են ամրակցված եղել։

«Առանձին անդրադառնամ  20152 զորամասին, որտեղ տեղակայվել է 886847349 համարով հրթիռը, որի իրական անվանումը 221 զենիթահրթիռային բրիգադ, որը 1986 թվականին այն ներառված  է եղել կարպատյան ռազմական օկրուգի կազմում Տերեբոլյա քաղաքում։  Դրա զինանոցում կային «Բուկ» զենիթահրթիռային համալիրները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո ներառված է եղել Ուկրաինայի Զինված ուժերի կազմում»,–նշել է Պարշինը։

«Ուկրաինայի նախագահի հրամանով վերանվանվել է 223 զենիթահրթիռային ջոկատ։ Ներկայումս այդ զորամասը տեղակայված է Հին Լվովյան շրջանում, դրա զինանոցում նախկինի պես կան «Բուկ» համալիրներ։ Հետաքրքիր է, որ 223 ջոկատը, 2014 թվականից սկսած, բազմիցս ներգրավվել է, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողություններում Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում»,–հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ