News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդկանց մոտ տիեզերքը զուգորվում է հավերժականի, կայունության հետ, բայց իրականում տիեզերքը մշտապես փոխվում է, եւ դրանում ոչ մի «հավերժական» բան չկա: Այս փոփոխությունները շատ դանդաղ են կատարվում, աստղը կարող է զարգանալ միլիոնավոր տարիների ընթացքում, ուստի մարդը չի կարող տեսնել այդ փոփոխությունները:

Այս մասին պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, պատմեց աստղագետ Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով, տիեզերքը դիտարկելիս աստղագետները զարգացման տարբեր փուլերում տարատեսակ օբյեկտներ են տեսնում եւ վերլուծելով տեսածը, փորձում են հասկանալ այդ օբյեկտների էվոլյուցիան:

«Եթե Երկրի վրա կարճ ժամանակով այլմոլորակային գար, նա չէր հասցնի իր աչքերով տեսնել մարդու ողջ կյանքի ընթացը՝ ծնունդից մինչեւ մահ: Սակայն նա կարող էր նկատել, որ Երկրի վրա երեխաներ կան, միջին տարիքի, տարեց մարդիկ: Նրանց համեմատելով, նա կարող էր հասկանալ, ինչպես է անցնում մարդու կյանքը», - պատմեց աստղագետը:

 «Նույն իրավիճակում են նաեւ աստղագետները. մենք չենք կարող տիեզերքում սկզբից մինչեւ վերջ դիտարկել գործընթացները, բայց մենք կարող ենք համեմատել այն, ինչ տեսնում ենք՝ վերլուծելով աստղերի եւ երկնային մարմինների կյանքի տարբեր փուլերը եւ հասկանալ, թե ինչ գործընթացներ են դրանցում իրականում կատարվում:

Տիեզերքի էվոլյուցիայի խնդիրների եւ անկայունության ֆենոմենի  մասին քննարկում են սեպտեմբերի 17-21-ը Հայաստանում անցկացվող միջազգային գիտական համաժողովում:

Համաժողովը ներգրավել է աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից եւ Ֆիլիպիններից մասնագետների: Նրանց թվում են հայտնի աստղագետներ Ռիչարդ Դե Գրիյսը (Նիդերլանդներ) եւ Միշել Դեննեֆելդը (Ֆրանսիա): Առաջինը դասախոսություն կներկայացնի հետ մնացած կապույտ աստղերի, երկրորդը` փոփոխվող տիեզերքի եւ դրա  հետազոտության ժամանակ ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ:

«Անկայուն օբյեկտներ եւ տիեզերքի էվոլյուցիա» համաժողովը, ինչպես ընդգծեց Արեգ Միքայելյանը, նվիրված է Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին: Համբարձումյանի տեսակետներն ու հիպոթեզները տարբերվում էին դասականներից, սակայն լուրջ ազդեցություն են ունեցել ամբողջ աշխարհում աստղագիտության զարգացման վրա:

 Ըստ Համբարձումյանի հիպոթեզի, աստղերը եւ բոլոր տիեզերական օբյեկտները հայտնվում էին պայթյունի, բաժանման եւ փլուզման արդյունքում, այսինքն` ավելի խիտ օբյեկտները դառնում են ավելի նոսր:

Իսկ դասական աստղագիտության կողմնակիցների կարծիքով, նոսրացած գազային միջավայրը սեղմվում է՝ վերածվելով աստղերի եւ այլ օբյեկտների: Այս հակասական վարկածների վերաբերյալ վեճերը շարունակում են մինչ այսօր, եւ յուրաքանչյուր վարկած ունի իր կողմնակիցները, իսկ Վիկտոր Համբարձումյանը մինչ օրս համաաշխարհային աստղագիտության ամենախոշոր անձանցից է համարվում:

Վիկտոր Համբարձումյանը, ինրչպես իր հերթին նշեց Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատել է ԽՍՀՄ-ի համար ամենածանր տարիներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն առկա խնդիրները նրան չեն խանգարել գիտության զարգացմամբ զբաղվել: Նախարարը նշեց,՝ դա լավ օրինակ է, որ երկրում սոցիալական պայմանները գիտության զարգացման համար խոչընդոտ չեն: Բայց իհարկե, դա չի նշանակում, որ պետությունը չպետք է զբաղվի գիտության զարգացմամբ:

«Գիտությամբ զբաղվելը համարյա քաղաքականության զբաղվելու նման է: Եթե ցանկանում ես առաջընթաց ունենալ, պետք է խիզախություն եւ համարձակություն ցուցաբերես եւ Վիկտոր Համբարձումյանը, ինչպես մեր բոլոր ակնառու գիտնականները, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտության զարգացման մեջ, ցուցադրում էին այդ խիզախությունը», - նշեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ