News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Առաջին ատյանի դատարանը բավարարաել է մեր միջնորդությունը եւ 5 միլիոն դրամ գրավի կիրառմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Գրավը մուծելուց հետո Դավիթ Համբարձումյանն ազատ կարձակվի»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մասիսի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել էին հուլիսի 7-ին՝ Էրեբունիում տեղի ունեցած խուլիգանության գործով:

Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,  Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է այս տարվա ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձանց հետ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակվելու եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրելու մեջ:

Երկրորդ քրեական գործը, որտեղ ևս Մասիսի հանրապետական քաղաքապետը ներգրավվել է որպես մեղադրյալ, կրկին վերաբերում է նույն օրվան՝ ապրիլի 22-ին արդեն Երևանից դուրս տեղի ունեցած բողոքի ակցիային։ Ըստ Քննչական կոմիտեի, այդ օրը ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Ամենաշատ