News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Արեւ, սարեր եւ սեր». ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, սցենարիստ Միքայել Պողոսյանը նոր ֆիլմ է նկարահանում՝ առանց պետական աջակցության։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ թեեւ ՀՀ մշակույթի նախարարությունը հրաժարվել է, անգամ մասամբ, ֆինանսավորել նախագիծը, իրենք նկարահանումներն ավարտին են հասցնելու։

«Հանկարծ տպավորություն չթողնեմ, որ նեղացած եմ կամ վրդովված, ես իմ ճանապարոհով գնում եմ  եւ կշարունակեմ գնալ։ Նախարարները կփոխվեն, պրեզիդենտները կփոխվեն, ամեն ինչ կփոխվի, բայց  ֆիլմարտադրությունն իր ճանապարհով գնում է՝ անկախ ամեն ինչից։ Եթե պետությունը նպաստում է, շատ լավ, եթե ոչ, մեր նկարահանումները չեն կանգնելու»,–ասաց Միքայել Պողոսյանը։

Ժողովրդական արտիստը ՀՀ մշակույթի նախարարությունից ակնկալում էր առնվազն 30 միլիոն դրամ, որով հնարավոր էր ընդամենը ստեղծագործական խմբի հոնորարները վճարել։ Նրա ներկայացրած փաթեթը, որը, նրա խոսքով, բոլոր չափանիշներին համապատասխանում էր, մերժվեց։ 

«Չեմ հասկանում, ովքեր են այդ հանձնաժողովում  եւ ինչ սկզբունքով են որոշում կայացնում։ 5 կին, որոնցից մի քանիսը կինոոլորտի հետ որեւէ առնչություն չունի, որոշեցին, թե նախարարությունը որ ֆիլմերը պետք է ֆինանսավորի»,–ասաց Միքայել Պողոսյանը։

50 հոգանոց ստեղծագործական խմբին պետք է վարձատրելուց բացի նաեւ սնունդ եւ գիշերակաց ապահովել։ Նկարահանումներն սկսվել են, քանի որ եղանակային պայմանները կարեւոր են։ Որոշակի գումար հեղինակը հայթայթել է, փաթեթի մերժվելուց հետո ծրագրերը խառնվել են, պետք է մտածել նաեւ հետարտադրական աշխատանքների մասին։ 

«Կինո նկարելը շատ մեծ գումարների հետ է կապված, եթե քո տարիքին հարիր ֆիլմ ես ուզում նկարել, այն մինիմումը՝ մեծ ծախսեր են պետք։ Եթե պետությունը չի կարողանում աջակցել, դառնում ես էլի ջահել տարիքի ֆիլմ նկարող»,–ասաց Միքայել Պողոսյանը։

Նշենք, որ Միքայել Պողոսյանի «Արեւ, սարեր եւ սեր» կատակերգության նկարահանումները կատարվում են Ենոքավանում։ Սցենարի հեղինակն ու ֆիլմի գլխավոր հերոսը Միքայել Պողոսյանն է։ Նա կերապարանավորում է ենոքավանցի նկարիչ Զատիկին, հերոսուհին ռուս դերասանուհի Ելենա Պոլյանսկայան է։ Ռեժիսորներն են Միքայել Պողոսյանը, Գարիկ Մաշկարյանը, օպերատորը՝ Ռուբեն Գասպարյանը։ 20 օր առաջ սկսված նկարահանումները կավարտվեն սեպտեմբերի 25–ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ