News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Yerevan today կայքի խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում ոստիկանները առգրավվել են համակարգիչների 4-5  կոշտ սկավառակներ։ Այս մասին խուզարկությունից հետո լրագրողներին հայտնեց կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը։

«Ստուգել են ամեն ինչ, նույնիսկ ինձ թվում էր, որ 2014թ–ից մեր գրած լրատվությանը ծանոթ են, որովհետեւ կարդացել են, լավ ինֆորմացված են, ինչ ենք գրել այդ ընթացքում։ Եկել էին 9 հոգով, բայց 9 հոգով գալը չի նշանակում, որ մենակ էին, որովհետեւ զանգում էին, խորհրդակցում էին, անընդհատ ինչ–որ բաներ էին խոսում եւ ինչ–որ մեծ համակարգ էր աշխատում, հիմա թե ինչի համար էր այդ համակարգն այստեղ ուղղորդվել ես դժվարանում եմ ասել, մենք կհասկանաք՝ ինչ է կատարվում եւ հանդես կգանք ասուլիսով»,–ասաց Սեւակ Հոկոբյանը։

Գլխավոր խմբագիրը նշեց, որ իրենք այժմ փաստացի զրկվում են աշխատելու հնարավորությունից։

«Ես փաստորեն զրկվում եմ աշխատելու հնարավորությունից, մեր երեխեքը զրկվում են աշխատելու հնարավորությունից, որովհետեւ 4-5 սկավառակներ են տարել եւ փաստորեն խմբագրության աշխատանքը պարալիզացված է, եւ իրենք չեն կարող ասել, թե երբ կվերադարձնեն։ Նրանք այդ ամենը կապարաքնքեցին եւ «Երեւան Սիթիի» տոպրակներով տարան»,–հավելեց նա։

Սեւակ Հակոբյանը հերքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապը իրենց կայքի հետ եւ ասաց, որ կայքը երկրորդ նախագահին չի պատկանում. «Ռոբերտ Քոչարյանը կապ չունի կայքի հետ, կայքի սեփականատիրոջ  մասին ինֆորմացիան կարող ենք նայել, մնացածը, թե ինչ են ասում, ինչ են գրում արդեն երկրորոդական բան է։ Yerevan today կայքի սեփականատերը Ռոբերտ Քոչարյանը չէ, ոչ էլ կապ ունի կայքի հետ»։

Սեւակ Հակոբյանը հավելեց,որ ոստիկանության գործողությունները կատարվել են կոպիտ խախտումներով, նույնիսկ իրենց փաստաբաններին են դժվարությամբ ներս թողել:

«Իրենք արձանագրեցին, որ ինչ–որ փնտրում էին չկա, բայց տարան, դե հիմա ինչ–որ փնտրում էին կգտնեն էլի»,–ասաց նա։

Նշենք, որ Սեպտեմբերի 17-ի առավոտվանից Yerevan.Today կայքի խմբագրությունում եւ կայքի սեփականատիրոջ տանը Հայաստանի իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարում:

Ինչպես հայտնեցին կայքի խմբագրությունից, խուզարկությունները կատարվում են այն հիմքով, որ կայքն իբր Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների զրույցի ձայնագրությունը հրապարակել է 2 օր ավելի վաղ, քան դա արել են մյուս լրատվամիջոցները: «Նման պնդման առիթ է տվել Google որոնողական համակարգը, որը նշել է սեպտեմբերի  11-ը եւ կից գրել, որ հրապարակումը կատարվել է դրանից 2 օր առաջ: Սակայն դա այդպես չէ, Yerevan.Today-ը զրույցի ձայնագրությունը հրապարակել է նույն ժամերին, ինչ եւ մնացյալ հայկական լրատվամիջոցները: Փաստորեն, ակնհայտ են որոնման համակարգի խնդիրները»,- շեշտել են խմբագրությունից՝ հավելելով, որ նույնպիսի վիճակ է «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունում: Նրանց եւս որոնման համակարգն է «ծառայություն մատուցել»՝ նշելով ամբողջ 5 օր մինչեւ իրական հրապարակումը:

Դեռեւս սեպտեմբերի 12-ին Yerevan.Today-ի խմբագրությունը, նկատելով որոնման համակարգի խնդիրը, հանդես էր եկել հերքմամբ: «Համացանցում տեղեկություններ են տարածվել իբր մեր կայքը 2 օր առաջ տեղադրել է ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկարվարների զրույցի ձայնագրությունը, իբր նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Ինտերնետային փորձագետներն արդեն սա հերքել են՝ նշելով, որ Google-ի համակարգում խափանումներ են առաջացել: Հայտնում ենք, որ ձայնագրության մասին պատահաբար ենք տեղեկացել, սեպտեմբերի 11-ին՝ նույն ժամին, մոտ ժամը 14-ին, ինչ եւ մնացյալ գործընկերներն ու համացանցի օգտատերերը: Կայքում նյութը տեղադրվել է մոտ ժամը 15-ին, երբ լրատվամիջոցներում տեղեկությունն արդեն լայնորեն լուսաբանվում էր»,- նշված է խմբագրության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ