News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները էներգետիկ եւ դրական կերպով զարգանում են, սա վերաբերում է առեւտրին, միջազգային հարթակում անվտանգությանը, բայց կան նաեւ բարդ հարցեր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մեր հարաբերությունները բավականին էներգետիկ եւ դրական կերպով զարգանում են։ Սա վերաբերում է առեւտրատնտեսական կապերին, դրանք բավական արագ տեմպերով են աճում: Սա վերաբերում է անվտանգության ոլորտում մեր համագործակցությանը, հատկապես լայն իմաստով տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում։ Շատ հարցեր կան, ընդ որում՝ կան նաեւ բարդ հարցեր: Ես ուրախ եմ ձեզ տեսնել նրա համար, որ ոչ միայն կարծիքներ փոխանակենք մի շարք հարցերի շուրջ, բայց նաեւ որոնեք լուծումներ այնտեղ, որտեղ դրանք դեռեւս չկան»,–ասել է Պուտինը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ