News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացնում է, որ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին Թուրքիային Boeing 747-8 օդանավ է նվիրել: Նա պնդում է, որ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիան օդանավը չի գնել, դա նվեր է, հայտնում է Reuters-ը:

«Նա (էմիրը) ասաց. «Ես Թուրքիայից փող չեմ վերցնի: Ես այն նվիրում եմ»,- լրագրողներին հայտնել է Էրդողանը:

Նա նշել է, որ Կատարի էմիրը որոշել է Թուրքիայի օդանավ նվիրել՝ տեղեկանալով դրա գնմամբ Անկարայի շահագրգռվածության  մասին: Էրդողանը հայտնել է, որ հիմա օդանավը ներկվում է: «Մենք դրանով կթռչենք: Դա Թուրքիայի հանրապետության եւ ոչ թե իմ անձնական օդանավն է»,- շեշտել է նա: Էրդողանը հայտնել է նաեւ, որ օդանավն արժե մոտ 500 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ