Կրիպտոարժույթի ներդրողների համար լուրջ սպառնալիք են իրենց սեփական խոսքերը, ասել է Google-ի անվտանգության մասնագետ Մարկ Ռիշերը: Նա հիշեցրել է, որ էլեկտրոնային դրամապանակները հիմնականում կոտրվում են այն ժամանակ, երբ օգտագործողը համացանցում պատմում է ունեցած իր ակտիվների մասին, գրում է ՌԲԿ-ն՝ հղում անելով CNBC-ին:
Հաքերային հարձակումների մեծ մասը պատահում է այն ժամանակ, երբ զոհը սոցցանցերում կամ հանրամատչելի հարթակներում պատմում է համացանցում ունեցած իր կրիպտոարժույթների մասին:
Տուժողներն իրենք են գրավում հանցագործների ուշադրությունը, ընդգծել է Ռիշերը: Հանցագործները օգտվում են տեղեկություններից, որը գտնվում է բաց հասանելիությունում, նրանք կարող են կոտրել զոհի էլ. փոստը:
Որոշ կրիպտոարժույթների դրամապանակների գաղտնաբառը կարելի էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել: Բացի այդ, հանցագործները ուղարկում են ֆիշինգային նամակներ, որից հետո կեղծ էջում մուտքագրած անձնական տվյալները գողանում են:
Google-ի անվտանգության փորձագետը խորհուրդ է տվել օգտվողներին վերահսկել էլ. փոստի իրենց էջերը եւ սահմանափակել սոցիալական ցանցերում առկա տեղեկատվության քանակը: Նախկինում Positive Technology ընկերությունը հաղորդել էր կրիպտոարժութային բորսաներում հարձակումների թվի կրկնակի աճի մասին: Ընկերության փորձագետները մի քանի խորհուրդ են տվել, թե ինչպես պահպանել իրենց թվային փողերը: