News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե նոր խոշոր աստղադիտակները կարողանան մոլորակից ճառագող լույսը տարբերակել վառ աստղի լույսից, շատ հետաքրքիր տեղեկություններ կարելի է ստանալ մոլորակների մասին, օրինակ՝ կա արդյոք նրանց վրա թթվածին, ջրածին։

Պարզ է, որ հնարավոր է լինեն կենդանի էակներ, որոնց պետք չի թթվածին կամ ջրածին, բայց անգամ նրանց գոյության մասին հետեւություն կարելի է անել միայն մեծ աստղադիտակների առկայության դեպքում։

Նշենք, որ այդպիսի մեծ աստղադիտակ (Thirty Meter Telescope)՝ 30 մետրանոց, հիմա պատրաստվում է Հավայան կղզիների վրա գտնվող Մաունա-Քեա աստղադիտարանում։ Դրա գործարկումը կլինի 2027 թվականին, իսկ արժեքը 1,4 միլիարդ դոլար է։

Արտակարգ մեծ աստղադիտակ (Extremely Large Telescope) է կառուցվում Չիլիում՝ Արմասոնես լեռան վրա։ Դրա արժեքը 1,05 միլիարդ եվրո է, իսկ վրայի հայելու տրամագիծը 39,3 մետր։

Աստղագետ Միշել Դենեֆելդը նշում է, որ մի քանի տարի անց, երբ այս աստղադիտակները պատրաստ լինեն, մեզ սպասում են շատ հետաքրքիր հայտնագործություններ տիեզերքի մասին։

Մ․ Դենեֆելդը Հայաստան է եկել մասնակցելու «Անկայուն օբյեկտներ եւ տիեզերքի էվոլյուցիա» միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել փոփոխական տիեզերքի եւ նրա ուսումնասիրության հարցում ժամանակակից մարտահրավերների մասին դասախոսությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ