News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Իսրայելը գաղտնի բանակցություններ են վարում՝ հարաբերությունները լավացնելու համար՝ հայտնել է Ynet-ը՝ վկայակոչելով երկու երկրների պաշտոնյաներին։  

Հիշեցնենք, որ մարտին տեղի ունեցած անկարգությունների ժամանկ ավելի քան 60 պաղեստինցիների զոհվելուց հետո Թուրքիան երկրից հեռացրել էր Իսրայելի դեսպանին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե վերջին պահին հերթական ճգնաժամը չպատահի, ապա ակնկալվում է, որ հրեական տոներից հետո երկու երկրներն էլ կվերադարձնեն իրենց դեսպաններին։

«Եդիոտ Ախրոնոտ»-ի քաղաքական զեկույցից հետեւում է, որ Թուրքիան վերջին տարիների ընթացքում առաջին անգամ տնտեսական կցորդ է ուղարկել Իսրայել։

Ըստ Plate Radar-ի՝ կիրակի առավոտյան 9-ին իսրայելական եւ թուրքական կառավարական ինքնաթիռները միաժամանակ թռել են Միացյալ Արաբական Էմիրությունների Բեն Գուրիոն օդանավակայանից՝ կարճատեւ միջանկյալ վայրէջք կատարելով Օմանում։

Ինքնաթիռները 14։30 վայրէջք են կատարել Աբու Դաբիում եւ այսօր առավոտյան հեռացել են։ Թռիչքների նպատակը դեռ պարզ չէ։

Նշենք նաեւ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Ավիգդոր Լիբերմանը անցյալ շաբաթվա վերջին միաժամանակ այցելել էին Բաքու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ