News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երկրի ղեկավարը չպետք է քաղաքացիներին բաժանի գույների, եւ ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի պահի դրա համար ներողություն կխնդրի ՀՀ քաղաքացիներից եւ նաեւ մեզնից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին Factor.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ասել, որ միայն մենք սպիտակ ենք, մյուս բոլորը սեւ են, դա ամեն ինչի սկիզբն է»,- ասել է Մարուքյանը:

Դիտարկմանը՝ ճի՞շտ էին, արդյոք, ՀՀԿ-ականները, երբ հայտարարում էին, որ ատելության մթնոլորտ կա երկրում, Մարուքյանը պատասխանեց. «Հանրապետականներն ասում էին, որ իրենց նկատմամբ է այդ ատելության մթնոլորտը: Ես ասում եմ, որ Հանրապետականները չեն մասնակցում ընտրություններին, բայց մասնակից ուժերի միջեւ այդ գիծը քաշվեց, որ կան սեւեր եւ սպիտակներ, հետեւաբար՝ դրանից մարդիկ առիթավորվում են, փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Էրեբունիում կայացած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի հանրահավաքին պաշտպանել էր քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ սեւերի եւ սպիտակների մասին հայտնի հայտարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ