News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունները նորություն չեն «Դեմոկրատական ուղի» կուսակցության համար․ նրա անդամները երկար տարիների ընթացքում մասնակցել են Հայաստանի քաղաքական իրադարձություններին, այդ թվում՝ մարզերում։ Այս մասին Աջափնյակ թաղամասում նախընտրական երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական ուղի» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանը։

Թեկնածուի խոսքերով՝ կուսակցությունն իրեն նոր չի համարում, քանի որ նրա անդամները մասնակցել են տեղական ինքնակառավարման ընտրություններին՝ որպես վստահված անձինք եւ որպես այս կամ այն պաշտոնի թեկնածուներ։

«Նորն, ինչպես ասում են, լավ մոռացված հինն է։ Պարզապես մենք լրագրողների ուշադրության կենտրոնում հաճախ չենք հայտնվել, քանի որ խորհրդարանում ներկայացված չենք եղել, իսկ Երեւանի ավագանու կազմում ունեցել ենք ընդամենը մեկ մանդատ»,- նշեց Մանուել Գասպարյանը։

Ինչ վերաբերում է նախընտրական պայքարին, նա ասաց, որ զգացվում է ընտրություններին մասնակցելու ժողովրդի ցանկությունը։

«Հուսով եմ՝ սեպտեմբերի 23-ին քաղաքացիները ակտիվություն կցուցաբերեն։ Այդ օրը պատմական կլինի, քանի որ կդառնա թավշյա հեղափոխության նոր փուլը, եւ Հայաստանում թափանցիկ ու արդար ընտրությունների անցկացման հիմք կհանդիսանա»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։

Ինչ վերաբերում է Երեւանի հիմնահարցերին, նա ասաց, որ դրանք ընդհանուր են բոլոր շրջանների համար՝ կանաչապատում, շենքերի անսեյսմակայունություն, հաղորդակցություններ, համատիրություններ։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ