News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայի հյուսիսում շունը գտել է բրոնզե դարի գանձ, հայտնում է N1-ը: 

Դրա մեջ կար ավելի քան 20 իր, այդ թվում՝ մանգաղներ եւ նիզակի ծայրեր: Հնագետների խոսքով՝ արտեֆակտները պատրաստվել են մոտ 3 հազար տարի առաջ:

Այս տարվա մարտին գյուղաբնակը շան հետ զբոսնում էր դաշտերից մեկի երկայնքով, եւ կենդանին հանկարծ սկսել է կատաղությամբ հողը փորել: Երբ տերը մոտեցել է, տեսել է բրոնզից պատրաստված իրեր, որ նման էին մանգաղի: Շունը փորել հանել է ընդհանուր 20 իր, որոնց թվում 13 մանգաղ, նիզակի երկու բրոնզե ծայր, 3 տապար եւ մի քանի ապարանջան:

Մասնագետների կարծիքով՝ գանձը հորել էին դամբարանադաշտերի մշակույթի ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ