News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 12 357 023 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը պաշտոնատար անձի կողմից ներկայացվել է 2018թ. մարտին, երբ նա դեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն էր:

2017թ. Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները կազմել են 6000 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ՝ 19 մլն ՀՀ դրամ: 2017թ. վերջում 19 միլիոնը եւս 3–ով է ավելացել, եւ Ե. Խունդկարյանի եկամուտը կազմել է 22 մլն ՀՀ դրամ: 

Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահի եկամուտներն անցած տարի գոյացել են աշխատավարձից, այլ եկամուտներ եւս ստացել է: Երեք տարբեր աշխատավարձերից ստացած եկամուտները կազմել են 11 687 930, 109 102, 46 956 ՀՀ դրամ: Այլ եկամուտներից ստացված գումարը կազմել է 513 035 ՀՀ դրամ եւ շուրջ 297 եվրո: Երվանդ Խունդկարյանը անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել:

Հավելենք, որ նա Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 13–ին՝ ԱԺ պատգամավորների ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ