News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, քրեական գործ է հարուցվել թափառող շների ոչնչացումով զբաղվող «Յունիգրաֆ– Իքս» ՍՊ ընկերության նկատմամբ: «Փաստը» ՊԵԿ–ից փորձել էր պարզել, թե այդ գործով արդեն կա՞ն մեղադրյալներ, այս ընթացքում որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջե եւ, ընդհանրապես, ի՞նչ փուլում է գործը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Փաստին» տեղեկացրեցին, որ ՊԵԿ քննչական վարչությունում «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության տնօրեն Գագիկ Նորայրի Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարները չվճարելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նշված հոդվածով նախատեսվում է ազատազրկում` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու նպատակով նշանակվել է համալիր հարկային ստուգում: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը դեռեւս մայիսի վերջին հաղորդագրություն էր տարածել, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը, իրացնելով օպերատիվ տվյալները, «Յունիգրաֆ–Իքս» ընկերությունում հայտնաբերել էր շուրջ 185 մլն դրամի յուրացում:

Հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ տվյալ ընկերության գործունեության վերահսկողությունը իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը: Ի դեպ, այս մասին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պարզաբանում էր տվել՝ նշելով, որ ընկերության հաշվապահական խնդիրները չեն ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ