News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Փհենյան է ժամանել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններ վարելու, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախագահական Boeing-ը վայրէջք է կատարել Սունան օդանավակայանում: Կիմ Չեն Ընը Մուն Չժե Ինին անձամբ է դիմավորել օդանավի սանդուղքի մոտ, կորեական 2 պետությունների ղեկավարները սեղմել են միմյանց ձեռքերը եւ գրկախառնվել:

Հարավային Կորեայի առաջին տիկին Կիմ Չժոն Սուկին ողջունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինը՝ Լի Սոլ Չուն: Կորեական ժողովրդական բանակի զինվորական նվագախումբը կատարել է ողջույնի քայլերգ, Հարավի եւ Հյուսիսի առաջնորդները կարմիր գորգի վրայով ուղղվել են օդանավակայանի շենք, այս ընթացքում լսվել են հրավառության համազարկները՝ ի պատիվ Փհենյան Մուն Չժե Ինի այցի:

Օդանավակայան էին եկել նաեւ Փհենյանի բազմաթիվ բնակիչներ՝ վառ բազմերանգ ազգային հանդերձանքով կանայք, եվրոպական խստաոճ կոստյումներով տղամարդիկ թռիչքուղում կանգնած էին խիտ շարքերով: Դիմավորողների ձեռքերին էին Հյուսիսային Կորեայի եւ միասնական Կորեայի խորհրդանշական դրոշները՝ սպիտակ ֆոնին Կորեական թերակղզու երկնագույնը ստվերանկարով:

Փհենյանում գտնվելու 3 օրերին Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընի հետ երկու բանկացություն կվարի եւ կքննարկի հարաբերությունների հետագա բարելավման, ապամիջուկայնացման եւ ԱՄՆ-ի հետ հյուսիսկորեացիների երկխոսության զարգացման հարցերը, ինչպես նաեւ Կորեական թերակղզում ռազմական լարվածության թուլացման հարցը:

Վերջին 11 տարում, երբ 2007 թվականին Հյուսիսային Կորեա էր այցելել Հարավային Կորեայի նախկին նախագահ Նո Մուն Հյոնը, սա երկրի գործող նախագահի առաջին այցն է Փհենյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ