News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո Միլանեզին չեղարկել է առաջիկա այցը Վիեննա Ավստրիայի կառավարության ծրագրերի պատճառով Իտալիայի ինքնավար Տրենտինո Ալտո Ադիջե (Հարավային Տրիոլ) շրջանի բնակիչներին Ավստրիայի անձնագրեր տրամադրելու մասին, հայտնում է Իտալիայի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Դիվանագիտական այս որոշման պատճառը, որի մասին նախարարը երկուշաբթի հայտնել է Վիեննայում Իտալիայի դեսպանին, դարձել է «կրկնվող պնդումները օրինագծի մշակման շուրջ», որի համաձայն Ավստրիայի կառավարությունը հնարավորություն կստանա իր քաղաքացիությունը տրամադրել Իտալիայի քաղաքացիներին, որոնք ապրում են երկրի հյուսիսում գտնվող ինքնավար շրջանում եւ խոսում են գերմաներեն եւ լադիներեն (գարդեներեն)։

«Այս նախաձեռնությունը խաթարում է թափանցիկության եւ փոխադարձ վստահության մթնոլորտը, որն այս տեսակի հանդիպումների հաջող անցկացման պարտադիր պայման է հանդիսանում»,–ասված է հաղորդագրությունում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ