News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի եւ նրա արվարձանների բնակիչներն արդեն այս աշնանը կկարողանան պրոֆեսիոնալ պիցցա պատրաստել սովորել՝ ընդունվելով Բելթսվիլում  (Մերիլենդ նահանգ) բացվող Պիցցայի համալսարան: Կրթական հաստատության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, արդեն սկսվել է խմբերի կազմումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի առաջին համալսարանը, որտեղ կարելի է պիցցայի պատրաստման վարպետ դառնալ, որոշել է բացել ձեռնարկատեր Ֆրանչեսկո Մարան, որն արդեն 10 տարուց ավել Վաշինգթոնում եւ նրա մերձակայքում զբաղվում է ռեստորանների համար պիցցայի պատրաստման համար վառարանների կառուցմամբ:  Ժամանակի ընթացքում բացի ռեստորաններում ճիշտ վառարանների տեղադրումից, Մարան ցանկացավ նաեւ մարդկանց սովորեցնել ճիշտ պիցցա պատրաստել: Այդ ժամանակ նա որոշեց գաղափարն իրականացնելու համար բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնել:

 «ԱՄՆ-ում կա 70 հազար պիցցերիա: Ընդհանուր առմամբ վաճառքից նրանց եկամուտը կազմում է 40 մլրդ դոլար: Մեկ վայրկյանում մենք մոտավորապես ուտում ենք 350 կտոր պիցցա», -ասել է Մարան:

 «Բայց դրա հետ մեկտեղ չկա մի դպրոց, որտեղ պիցցա պատրաստել կսովորեցնեին», - USA Today-ին ասել է նա:

Պիցցայի համալսարանի կայքում նշվում է, որ բոլոր ցանկացողները կարող են գրանցվել մեկօրյա կամ երեքօրյա դասընթացներին, որոնց ընթացքում նրանց կներկայացվեն ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ վարպետության դասեր եւ սեմինարներ, որոնց ընթացքում ուսանողները խոհարարների գլխավորությամբ պատրաստում են իտալական ուտեստը: Դասընթացների ավարտին ուսանողները վկայական կստանան, որը հաստատում է ձեռք բերված հմտությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ