News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերը կապ չունեն ռուսական Իլ-20 ինքնաթիռի միջադեպի հետ, որը երեքշաբթի երեկոյան, այն ժամանակ, երբ Իսրայելի զորքերը հարձակվել էին Սիրիայի տարածքի վրա, Սիրիայի ափերի մոտ անհետացել էր ռադարի էկրաններից: Այս մասին հայտնում է France Soir թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրին:

«Ֆրանսիական զինված ուժերը հերքում են այս հարձակման հետ կապված որեւէ մասնակցություն», - ասել է Զինված ուժերի նախարարության ներկայացուցիչը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի տվհալների, սեպտեմբերի 17-ին՝  Մոսկվայի ժամանակով  մոտ 23:00-ին, Խմեյմիմ ավիաբազա վերադառնալու ժամանակ Միջերկրկական ծովի երկնքում Սիրիայի ափից 35 կմ հեռավորության վրա ռուսական  ռազմական ԻԼ-20 ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր: Այնտեղ պարզաբանել էին, որ ռադարներում Իլ-20 նշանը անհետացել էր Լաթաքիա նահանգի օբյեկտների ուղղությամբ  իսրայելական F-16 կործանիչների հարձակման ժամանակ: ՊՆ-ն նշել է, որ ռուսական օդային տարածքի վերահսկման ռադիոլոկացիոն միջոցները արձանագրել են տվյալ շրջանում գտնվող ֆրանսիական Auvergne ֆրեգատից հրթիռների արձակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Ամենաշատ