News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության տոնին Երեւանի Հանրապետության հրապարակն ունենալու է տոնական խորհրդին համապատասխան ձեւավորում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ողջ Հայաստանի տարածքում:

«Միջոցառումների մեկնարկը տրվելու է Երեւանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին՝ կավճանկարչությամբ: Այս միջոցառմանը կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսում են աշխատել նաեւ Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչեւ 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ողջ երկայնքով»,-ասաց Ռուբեն Հովհաննիսյանը:

Բացի այս, ըստ նրա, փողային նվագախմբերի երթ է լինելու, որը մեկնարկելու է ժամը 13:00-ից, Ազատության հրապարակից. «Փողային նվագախմբերի հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում: Նվագախմբերի շքերթը իր ավարտը ունենալու է միասնական կատարումներով»:

«Հանրապետության հրապարակում տեղադրված է լինելու տոնական ավան, որտեղ լինելու է ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների եւ գարեջրի տեսականիների համտես: Հանրապետության հրապարակում եւ մայրաքաղաքում տոնական բոլոր միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23:00-ին»,-ընդգծեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ