News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դրանք ասեկոսեներ են, քանի դեռ չեն հաստատվել փաստերով։  Այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար, Երեւանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների հայտարարություններին ընտրակաշառքների բաժանման մասին։

«Այդ հայտարարությունները մնացել են չհաստատված։ Ոստիկանությունն աշխատում է այդ ուղղությամբ»,–նշեց նա։

Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց՝ աննախադեպ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք «աննախադեպ են ոչ միայն ՀՀ–ի մակարդակով, այլ նաեւ շատ երկրներում դա դեռեւս չկա, եւ ՀՀ–ն դարձել է օրինակ»:

«Ազատականացրել ենք պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նախաձեռնությունները, որ եթե մարդիկ տեսնում են փաստեր վարչական պատասխանատվության համար, անմիջապես դիմեն վարչական դատարան»,–եզրափակեց նա։

Ավելի վաղ  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել էր, որ ահազանգ են ստացել ընտրակաշառքների բաժանման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ