News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Երեւանում կլինի ոչ թե մեկ մեծ բեմահարթակ Հանրապետության հրապարակում, ինչպես նախորդ տարիներին է եղել, այլ կլինեն 10 բեմահարթակներ Հանրապետության հրապարակին հարող փողոցներում: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակի «գորգի» վրա  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ընդ որում, յուրաքանչյուր բեմահարթակ կունենա իր երաժշտությունը՝ ռոք, ջազ, էլեկտրոնային, դասական, ժողովրդական, փոփ: Կոնկրետ Հանրապետության հրապարակում կլինեն երկու թատերական բեմահարթակներ: Բոլոր բեմահարթակներում հնչելու է կենդանի երաժշտություն:

«Բեմահարթակները լինելու են խաչմերուկներում. Օրինակ Ամիրյան-Զաքյան խաչմերուկում տեղակայված կլինի ռոք երաժշտության բեմահարթակը, Աբովյան-Թումանյան խաչմերուկում կլինի ջազ երաժշտության, Հյուսիսային պողոտայում՝ էլեկտրոնային երաժշտության բեմահարթակները, իսկ դասական երաժշտությունը կլինի Շահումյանի հրապարակում»,-ընդգծեցին քաղաքապետարանի աշխատակիցները:

Իր հերթին, Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, մի շարք փողոցներում դադարեցվելու է երթեւեկությունը, որոշ փողոցներում արգելվելու է մեքենաների կայանումը. «Մասնավորապես, Հանրապետության հրապարակում եւ շահումյան հրապարակում սեպտեմբերի 20-ին ժամը 24.00-ից սկսած արգելվելու է կայանումը: Արգելվելու է նաեւ այն վայրերում, որտեղ բեմեր են տեղադրվելու:

Ամիրյան փողոցը փակ է լինելու Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյան փողոցը փակ է լինելու Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյան փողոցը փակ է լինելու Սախարովի հրապարակից սկսած, Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ