News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։

«Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի չէ։ Դրանք իսկապես շատ պարզ են ու հարմար, եւ լիարժեք ծառայություններ են ապահովում։ Իսկ այժմ «Սմարթ»  փաթեթները դարձան էլ ավելի հասանելի, եւ մի քանի տարբերակներից Ձեր համար առավել հարմարն ընտրելն լրացուցիչ ծախսեր այլեւս չի պահանջելու», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սմարթ» սակագնային փաթեթները` կախված ամսավճարի չափից ներառում են անվճար րոպեներ Beeline ցանցի ներսում եւ ցանցից դուրս (այդ թվում ԱՄՆ ու Կանադա), ինչպես նաեւ գերարագ ինտերնետի մինչեւ 12000 ՄԲ  ծավալով։ Այսօր շուկայում գործում է 7 տեսակի «Սմարթ» սակագնային փաթեթ, որոնց ամսավճարը սկսվում է 990-ից (Մարզային) դրամից, առավելագույն փաթեթի ամսավճարը կազմում է 7500 դրամ։

Նախընտրելի «Սմարթ» փաթեթին անցնելու համար բաժանորդի հաշվին պետք է լինի տվյալ փաթեթի ամսավճարի չափով գումար եւ եւս 200 դրամ, որը կմնա բաժանորդի հաշվին։

Նշենք նաեւ, որ «Սմարթ» փաթեթների ներսում դեպի ավելի բարձր ամսավճար ունեցող փաթեթին անցումը նույնպես անվճար է։

Հիշեցնենք, որ մինչեւ 2018 թ․ դեկտեմբերի 31-ը «Սմարթ 3500» եւ ավելի բարձր ամսավճարով «Սմարթ» փաթեթներում բաժանորդները կարող են ներառված 10 000 ներցանցային րոպեների շրջանակում նաեւ զանգեր կատարել դեպի Ռուսաստանի Beeline-ի ցանց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ