News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության տոնի առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցի 100 մլն դրամի շեմը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակի «գորգի» վրա  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Որպես համեմատություն, նա նշեց, որ Սարդարապատի 100-ամյակին նվիրված միջոցառման միայն բեմի տեղադրման եւ միջոցառման համար բյուջեի տրամադրվել էր 425 մլն դրամ:

Աղաջանյանի խոսքով, մարզերին տրամադրված է բյուջե, որպեսզի նրանք իրենց հերթին կազմակերպեն տոնական միջոցառումները. «Դիզայնի եւ բրենդինգի տեսանկյունից խորհրդանիշները ցրվում են բոլոր մարզեր, որ տրամադրությունները նույնը լինեն»:

Աղաջանյանը նաեւ նշեց, որ միջոցառումները չեն խանգարի Երեւանի ավագանու քարոզարշավի վերջին օրը: Նա ընդգծեց, որ «Սելֆիի ժամ» միջոցառման շրջանակներում իրենք պատրաստվում են հրավեր ուղարկել քաղաքապետի 12 թեկնածուներին. «Գուցե իրենց քարոզարշավը համատեղեն այս միջոցառման հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ