News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դիլիջանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվող Ջուխտակ վանքի ներկայիս տեսքը «ցավեցնում» է յուրաքանչյուր այցելուի։

Ջուխտակը գտնվում է Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։ Մի քանի կիլոմետր արահետով բարձրանում ես՝ անտառի միջով, ու դժվար է պատկերացնել, որ վերջում տեսնելու ես անտառի մեջ թաքնված երկու եկեղեցիները՝ անտերության մատնված։

Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում, կազմված է զույգ եկեղեցիներից, այստեղ էլ ծագել է անվանումը՝ «ջուխտակ»։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում, իսկ Սուրբ Աստվածածինը։՝ 1201 թ.-ին։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցն իր յուրահատուկ տապանաքարերով։

Այսօր, սակայն, եկեղեցիների նախկին տեսքի մասին «հուշում» է միայն տեղադրված ցուցանակը։ Ներկայումս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը քանդված է, պատերի վրա առկա են ճաքեր։ Երկու եկեղեցիների ներսում և դրսում տեղադրված խաչքարերն ամբողջությամբ, իսկ խորաններն ու պատերը մասամբ այրված են. այցելուները մոմերը վառում են հենց դրանց վրա։ Սա էլ բավական չէ. շատերն «իրենց պարտքն են համարում» իրենց անվան առաջին տառերը գրել պատերին կամ սիրո խոստովանություն անել։ Այս համատարած վանդալիզմի դեմ էլ որեւէ պայքար չկա։ Տպավորություն է, որ նույնիսկ վանդալիզմն այստեղ խրախուսվում է։

Թե ինչու որեւէ պետական ուշադրություն չկա այս զույգ եկեղեցիների նկատմամբ, դժվար է ասել։ Հատկանշանակ է, որ Ջուխտակը Դիլիջան այցելողների սիրված վայրերից է։ Այստեղ մշտապես կարելի է տեսնել զբոսաշրջիկների, որոնք պարզապես ապշում են՝ տեսնելով, թե ինչ անմխիթար վիճակում են միջնադարյան այս կառույցները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Ամենաշատ