News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գործադիր իշխանությանը պետք է ժամանակավոր արտակարգ լիազորություններ շնորհվեն՝ երկրում անցումային արդարադատություն իրականացնելու համար: Այս մասին այսօր՝ 2018թ. սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Օգոստոսի 17-ին  կայացած մեծ հանրահավաքի ժամանակ վարչապետը խոսեց անցումային արդարադատության մասին, սակայն  ցավոք մենք անցումային արդարադատության իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլերի ականատես չեղանք»,-նկատեց Ենիգոմշյանը:

Ըստ նրա՝ առանց անցումային արդարադատության իրականացման՝ երկրում չեն կարող համակարգային փոփոխություններ լինել:

 Ենիգոմշյանի խոսքով՝ անցումային փուլում գործադիր իշխանությանը պետք է լրացուցիչ լիազորություներ շնորհվեն, որոնք պետք է հաստատվեն ժողովրդի կամքով՝ հանրաքվեի միջոցով, որտեղ ժողովուրդն իր ազատ կամքով ժամանակավոր ժամկետով:

«Գործադիր իշխանությունը պետք է հստակ ժամկետ ցույց տա, որ, օրինակ այսքան ամիս անց անցումային փուլը հասցնելու է ավարտին, որից հետո պետք է սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան»,-ասաց նա՝ շեշտելով նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:

Ըստ Ենիգոմշյանի՝ պետք է ստեղծել երդվյալ ատենակալների իրավարար դատարան, որը պետք է ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու եւ պատիժներ սահմանելու համար:

«Հայաստանն արտաքին լուրջ խնդիրներ ունի, որոնք լուծելու համար անցումային փուլը պետք է հասցնել ավարտին»,-ասաց նա՝ նկատելով, որ ներկա օրենսդիր իշխանությունը նախորդ իշխանության մնացուկն է սպառնալիք է Նոր Հայաստանի համար : գործադիր իշխանությունը պետք է հստակ ժամկետ ցուց տա, որ այդքան ամիս անց փուլը հասցնելու է ավարտին, որից հետո պետք է նոր սահմանադրություն լինի, նոր Սահմանադրությունն անհրաժեշտ է:

 Ենիգոմշյանի համոզմամբ, սակայն առկա խնդիրները չեն կարող լուծվել  բացառապես իրավական կամ բացառապես քաղաքական ճանապարհով. դրանք պետք է լուծել իրավաքաղաքական ճանապարհով:

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Սասնա Ծռեր» կուսակցության  հիմնադիր համագումարը, որի ընթացքում կհայտարարվի կուսակցության նոր անդամների ներգրավման մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ