News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան: Այս մասին, սեպտեմբերի 17-ին, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի եւ փոխնախարար Արտակ Քամալյանի  ուղեկցությամբ եղել է «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջեւանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչեւ 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում` մինչեւ 5000 տոննա։

Այգեհովիտ համայնքի բնակիչ Մխիթար Շախպարյանն այս տարի մոտ 2,5 տոննա խաղող ունի, որն ամբողջությամբ մթերվելու է 145 դրամով, նախորդ տարի բերքը հանձնել է 130 դրամով: Կարկտապաշտպան ցանցեր առայժմ չի կիրառում, քանի որ խաղողի այգու տարածքը մեծ չէ, եւ ցանցերի արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ չի իրականացրել:

«Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաեւ պահածոներ, որոնք իրացվում են թե´ տեղական շուկայում, թե´ արտահանվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ