News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհայտ հաքերները ներթափանցել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի էլեկտրոնային փոստի ոչ գաղտնի հատված եւ մի շարք աշխատակիցների անձնական տվյալներին հասանելիություն ստացել: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով նամակին, որը աշխատակիցները փոստը կոտրելուց հետո ստացել են:

Նշվում է, որ դեպքն անդրադարձել է 1 տոկոսից քիչ փոստարկղերին: Հրատարակությունում նաեւ հավելել են, որ Պետդեպն իր աշխատակիցներին սեպտեմբերի 7-ին էր նամակ ուղարկել:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունում ընդգծել են, որ հաքերները չեն կարողացել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստանալ:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Լանայա Ջոնսի գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են մեծ թվով փորձագետներ կիբեր տարածքում «հակառակորդների» դեմ պայքարելու համար, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ