News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 22
Տեսնել լրահոսը

Նիգերիայի կառավարությունը ավելի քան 100 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով երկրի 4 նահանգներում հայտարարել է ազգային աղետի մասին: Այս մասին նշված է երկրի նախագահի աշխատակազմի՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նիգերիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բուհարիի անունից, ես՝ արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության գլխավոր տնօրեն, ինժեներ Մուսթաֆա Մայհաջաս, հայտարարում եմ ազգային աղետի մասին հետեւյալ նահանգներում՝ Կոգի, Նիգեր, Անամբրա եւ Դելտա»,- ասել է Մայհաջան:

Africa News պարբերականը հայտնում է, որ մյուս նահանգները կլինեն հսկողության ներքո: Օգնության ցուցաբերման 5 կենտրոն է բացվել որոնողական եւ փրկարարական գործողություններ իրականացնելու համար:

Պարբերականը հայտնում է, որ կառավարությունը հատկացրել է 3 մլրդ նայր (մոտ 8,2 մլն դոլար) երկրի տարբեր հատվածներում ջրհեղեղի ընդգրկած շրջանների բնակիչներին բուժօգնություն ցույց տալու համար:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի կենտրոնական եւ հարավային մասում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է  100 մարդ: AP գործակալությունը, վկայակոչելով երկրի նախագահին, հայտնել է, որ ավելի քան 100 հազար մարդիկ հարկադրված էին իրենց տները լքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում վթարվել է ոստիկանական ГАЗель-ը
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան․․․
Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. hարուցվել են քրեական գործեր
Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գործել է ընկերությանը պատկանող «Պառնաս» ռեստորանը...
Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 20-ին, ժամը 15.00-ին, վրաերթի ենթարկված 18-ամյա Պետրոս Ավանեսյանը...
Խոշոր չափերի յուրացման դեպք «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում
Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ...
Անգլիայում վանդալները կռանով կոտրել են 5 մզկիթների պատուհանները
Միջադեպը քննում են ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները…
Երեւանում Toyota Altezza-ն բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, ապա շինության պատին (ֆոտո)
Քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր…
Ամենաշատ