News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միակ դրական բանը, որ կարող եմ արձանագրել այս ընտրություններում, այն է, որ չկա վախի մթնոլորտ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Արաբկիրում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

«Մնացած առումներով, իհարկե, կան բացասական երեւույթներ, բայց շատ կարեւոր է, որ մարդիկ չեն վախենում, մոտենում, հարցնում եմ, լուծումներ են հարցնում, իրենք են լուծումներ առաջարկում»,-ասաց նա՝ հավելելով, որ քարոզարշավի այս կարճ ժամանակում կարողացել են երեւանցիներին փոխանցել իրենցծրագրային դրույթներն ու դրանք կյանքի կոչելու ուղիները:

Փոստանջյանը նշեց, որ Երեւանն ամբողջությամբ թաղված է խնդիրների մեջ. «Կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել կարճ ժամկետում, կան խնդիրներ երկարաժամկետ, եւ կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել անմիջապես: Օրինակ աղբահանության խնդիրը հնարավոր է լուծել անմիջապես, որ գարշահոտությունը չտարածվի ողջ քաղաքով մեկ: Իսկ Երեւանում մեկ ինտեգրված տրանսպորտի անցնելու հարցը կարելի է լուծել 1-2 ամսում՝ վերացնելով երթուղայինները»:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում տարբեր ուժերի կողմից փոխադարձ վիրավորանքներ հասցնելուն, Փոստանջյանն ասաց. «Կցանկանամ, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը փոխադարձ մեղադրանքներ չհնչեցնեն միմյանց հասցեին: Ամեն դեպքում, մի քանի ամիս առաջ էր, որ մենք բոլորս սիրո եւ համերաշխության կոչ էինք անում: Բոլոր ուժերը, որոնք այսօր կան այս ընտրապայքարում, ցանկանում են ծառայել երեւանցուն, Երեւանի խնդիրներն են ցանկանում լուծել: Իսկ դրա լուծումը կախված է մեզանից բոլորից: Կարիք չկա նման արտահայտությունների, կամ որեւիցե կերպ պետք չէ միմյանց մեղադրել: Կարծում եմ՝ դրա կարիքը չկա»:

«Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն նաեւ հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանելու կարիք չի տեսնում. «Ցանկացած արդյունավետ որոշում կախված է բոլորիս մասնակցությունից, նաեւ բազմազանությունից: Բոլոր այն երկրները, որոնք ներառող քաղաքականություն են իրականացնում, նրանք ունենում են հաջողություններ: Որքան շատ կարծիքներ, այնքան լավ որոշում: Հետեւաբար, պետք չէ բեւեռացնել հասարակությունը: Ցանկացած բեւեռացված հասարակություն չի կարող լինել առաջադիմական:

Հարցին՝ ինքը փաստորեն ո՛չ սեւ է, ո՛չ էլ սպիտակ, Զարուհի Փոստանջյանը ժպտալով պատասխանեց․ «Մենք ծով ծիրանի գույների մեջ ենք»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ