News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հերթական սպորտային միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 15-ին կազմակերպվել էր վոլեյբոլի մրցաշար դատապարտյալ կանանց եւ քրեակատարողական ծառայողների միջեւ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համառ պայքարի արդյունքում հաղթեց քրեակատարողական ծառայողների թիմը:

Պարբերաբար իրականացվող նման միջոցառումների համար կին դատապարտյալները շնորհակալություն հայտնեցին քրեակատարողական ծառայության աշխատակիցներին՝ նշելով, որ այդ միջոցառումներն օգնում են իրենց լինել առողջ թե՛ ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես՝ հետագայում հասարակության լիարժեք անդամ դառնալու համար:

Սպորտային միջոցառումները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կրում են շարունակական բնույթ՝ ապահովելու համար կին դատապարտյալների վերասոցիալականացումը զբաղվածության միջոցով:

Տպել
Ամենաշատ