News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի բյուջեն անարդյունավետ է օգտագործվում: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայք» կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանը:

Նրա խոսքով, անարդյունավետ են կազմակերպվում մայրաքաղաքի լուսավորության աշխատանքները, ինչպես նաեւ աղբահանության հարցերը, լուրջ է տրանսպորտի խնդիրը: «Հայաստանում, որպես տրանսպորտի ձեւ անհրաժեշտ է ճոպանուղի ներդնել: Սա պետք է ոչ միայն զբոսաշրջիկներին ներգրավելու համար: Պետք է նաեւ մետրոն զարգացնել», - ավելացրեց Սարգսյանը` առանց բացատրելու, թե ինչ ֆինանսական միջոցներով:

Նա նշեց, որ իրենց կուսակցությունը նախընտրական քարոզչության համար աննշան միջոցներ է հատկացրել, քանի որ ցանկացել է զերծ մնալ քաղաքական շոուից: Այդ պատճառով կուսակցությունը հրաժարվել է նախընտրական վահանակներից, քանի որ համարել է, որ բնակչության ծանր սոցիալական դրության պայմաններում նման շռայլություն թույլ տալը սխալ եւ անտեղի կլիներ:

 «Առանց դրա էլ, մենք մեր հնարավորությունները համարում ենք բավականին բարձր: Իհարկե, մենք միշտ լինելու ենք «սպիտակ» ուժերի հետ: Մենք ընդունում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «սպիտակ» ուժ է: Մենք էլ ենք այդպիսին», - ասաց թեկնածուն:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ