News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀԱՀ-ի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրինականացրել է մարիխուանայի մասնավոր պահպանումը եւ օգտագործումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Africa News-ին:

«Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը չի սահմանափակվում միայն տնով կամ մասնավոր բնակավայրով: Անհատական տարածքում կանեփի օգտագործումը կամ պահպանումը այլեւս չափահաս քաղաքացիների  համար քրեական հանցագործություն չի համարվելու», - ասել է դատարանի փոխնախագահ Ռայմոնդ Զոնդոն:

Հեռուստաալիքը բացատրում է, որ 2014-ին աֆրիկացի ընդդիմադիր Մարիո Օրիանի Ամբրոզինին ներկայացրել է մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծ:

Նշվում է, որ երկրի մայրաքաղաքում ամեն տարի հանրահավաքներ էին անցկացվում բժշկական նպատակներով կանեփի օգտագործման վերաբերյալ օրենսդրության մեղմացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ