News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը բրիտանական The Guardian թերթին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քաղաքական հարցերում լայն հայացքների տեր մարդ է համարում, գրում է Gazeta-ն:

Գեյթսը հարցազրույցի ժամանակ «Թրամփին անվանում է մարդ, ով հոգ է տանում այլ մարդկանց մասին»: Բացի այդ, միլիարդատերը կարծում է, որ ամերիկացի առաջնորդը բաց է նոր գաղափարների համար, «հատկապես, եթե նա այլ կերպ է վարվում, քան նախկինում արվում էր»:

Գեյթսի խոսքով, Թրամփն ընդունեց ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի դիրքորոշումը, ով ընդգծում էր «մեղմ իշխանության» կարեւորությունը: Եվ այժմ, ըստ Գեյթսի, Թրամփին կարելի է համոզել այլ տերություններին օգնություն տրամադրելու հարցերում:

Մասնավորապես, ՄԱԿ-ի կայուն զարգացման ոլորտում նպատակների իրականացման վերաբերյալ զեկույցի համաձայն, ամենաաղքատ շրջաններում բնակչությունն արագ զարգանում է: Գեյթսի խոսքով, Աֆրիկայում այդպիսի միտումները կարող են «ակտիվ» լինել, եթե աշխարհը սկսի ներդրումներ անել մայրցամաքի երիտասարդության մեջ:

Microsoft- ի հիմնադիր եւ միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ Արեւմուտքը չպետք է արհամարհի աֆրիկյան մայրցամաքը, քանի որ այս տարածաշրջանի կայունությունը «մեծ նշանակություն ունի ողջ աշխարհի համար», - ասել է նա The Guardian-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ